Տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը. մենք չենք կատակում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը:


Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:

Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ:

Ներկա թե նախկին՝ յուրաքանչյուր կոռուպցիոներ կանգնելու է դատարանի առջեւ»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: