Տատիկիս առհամարական վերաբերմունքը կհիշեմ միշտ։ Նա մորս հետ վատ հարաբերությունների պատճառվ չսիռեց նաև ինձ

Տատիկս բակի բոլոր երեխաներին քաղցրավենիք բաժանեց: Բացի ինձանից: Ես երբեք չեմ մոռանա.. Ես ընտանիքում ամենփոքրն էի և ապրում էի մի մեծ առանձնատանը՝ ընդհանուր սեփական բակով: Տան մի հատվածում ապրում էր իմ տատիկը, երրորդում՝ ծնողներս ու ես: Ես հիշում եմ, որ մայրս հաճախ էր բախումներ ունենում սկեսրոջ հետ, ամեն ինչ ավարտվեց նրանով, որ հայրս և մայրս դադարեցին շփվել տատիկի հետ: Եվ ես իրոք չէի շփվում նրա հետ, նույնիսկ տատիկին չէի զանգահարում: Նա ինքն էլ պարզապես թքած ուներ, նույնիսկ ինձ չէր նկատում:

На глазах у испуганных детей мужчина расстрелял собаку | "НАШ ГОРОД" новости Мелитополя и Запорожской области

Իսկ մի օր նույն բակում, երեխաներով միասին խաղում էինք: Ես, հորեղբայրներիս երեխաները, նստում էինք ավազի մեջ և ամրոց էինք կառուցում: Տատիկս եկավ և բոլոր երեխաներին կոնֆետ տվեց: Բոլորին, բացի ինձանից: Նրանք անմիջապես սկսեցին բացել և ուտել, իսկ ես հուզված նայում էի։

Լաց լինելով գնացի տուն և ամեն ինչ պատմեցի մայրիկիս: Նա սկսեց հանգստացնել ինձ և անմիջապես կոնֆետ տվեց: 90-ականներն էին, մենք տանը միայն կարամելներ ունեինք, իսկ տատիկը նրանց շոկոլադե կոնֆետ տվեց։ Դրանից հետո մայրս կռվեց տատիկիս հետ: Ինչո՞ւ տատիկն արեց դա: Վրեժ էր լուծու՞մ, ումի՞ց, սեփական թոռնիկի՞ց, ով ընդամենը հինգ տարեկան էր: Ես դա երբեք չեմ մոռանա։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: