Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեղ կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին սեւ գույնի, երկարափեշ զգեստ է կրում։
Նրա մազերը կիսով չափ հավաքված են, վառ ու ընդգծված շպարով է։ Իսկ կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ականջօղը։ «Lady in black…», — հրապարակումը մակագրել է նա։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր օդանավակայանում։
Նա կրում էր սեւ տոպ, որը համադրել էր սպիտակ տաբատի, մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում սպորտային գլխարկը։ «Կրկին ճանապարհին», — հրապարակումը մակագրել էր դերասանուհին։