Վկան ես եմ. պեմզաշենցի կնոջ բացառիկ վկայությունը uպանության մասին․ Տեսանյութ

Պեմզաշենցիները չեն կարողանում որևէ կերպ համակերպվել տեղի ունեցածի հետ։ Գյուղացիները խոսում են իրենց, ինչպես նաև իրենց երեխաների ապրումների, հոգեվիճակների մասին։ Ոչ մեկը չի պատկերացնում, որ Զարինեն իր երեխաների հետ այլևս չկա։

Մանկապարտեզի դաստիարակչուհին, որ նաև Զարինեի հարևանուհին է եղել, մեծ ափսոսանքով հետահայաց վերլուծություն է անում՝ ասելով, որ ինքը վկա է եղել, ձայներ է լսել, սակայն չի հասկացել ինչ է կատարվում, ուստի և չի կարողացել

կանխել ողբերգությունը։ Կինը նշում է, որ կեսգիշերին մոտ Զարինեի կարճ «Վայ»-ն է լսել, լսել է նաև երեխաների լացի ձայն, սակայն կարծել է, թե Զարինեն երեխաներին է սաստում, չի միջամտել և խառնվել։ Նա գիտակցում է, որ եթե միջամտեր,

գուցե դեպքը չլիներ։ Դաստիարակչուհին պատմում է նաև, որ ինքը աշխատանքի բերումով շփվում է մեղադրվող տղամարդու երեխաների հետ։ Նա ամենասաստիկ պատիժն է ցանկանում տեսնել։ Մանրամասները՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: