Էդուարդ Մուրադյանը 6 ամիս հետո պետք է զորացրվեր, երբ սկսվեց պ ա տերազմը: Նա ծառայում էր հայտնի «Եղնիկներ» զորամասում, զ ո հ վել է 2020-ի հոկտեմբերի 21-ին:
«Երբ զանգում էինք, հարցնում էինք, ասում էր՝ մեզ մոտ հանգիստ է, բայց հետո իմացանք, որ հենց առաջին օրից պա տերազմի մեջ են եղել: Վի ր ավորվել է, օգնություն է կանչել, երբ եկել են իրեն տանելու, ասել է՝ ինձ համար չեմ կանչել, ես լավ եմ, ընկերներիս համար եմ կանչել:
Ինքը չի իմացել, որ ընկերներն արդեն զ ո հ վել են: Իրեն հասցրել են հոսպիտալ, էնտեղ երկու անգամ սրտի կանգ է ունեցել»,-NEWS.am-ին պատմեց Էդուարդի հայրը: Հոր խոսքով, որդին վոլեյբոլիստ էր, շնորհակալագրեր ուներ, նաեւ մտադիր էր գյուղակադեմիա ընդունվել բանակից հետո: