ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող
կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է Ահ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ,
վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Հավելենք նաև, որ Ահ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»։