Նանե Արզումանյանը գրում է. Ինչքան երախտապարտ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ Եղբայրը… Կարոտում եմ քեզ… Աշխարհը չէր կարող հանդուրժել բարուն, իսկ պատ երազմը չի ներում Ուժեղին: Վերջին խոսքերդ այնքան էին նման հրաժեշտի, ով մտածեր, որ երկու ժամ հետո այլևս չես լինի մեզ հետ: Ես այնքան հանգիստ էի քայլում
աշխարհում, քանի որ գիտեի՝ բոլոր տեղերում կա մի անուն՝ Արտուշ և վերջ: Ինձ սովորեցրել էիր ինքնուրույնության, որ դիմանամ հետո այս ցավին, բայց քո չլինելը ընդամենն իմ չմա հանալն է: Այնքան եմ կարոտում խստությանդ, բարկանալուդ… Իմ Եղբայր ու Հայր, իմ ընկեր ու պաշտպան
Ախր այնքան անզոր եմ քեզ այլ բան խնդրել, որովհետև անգամ տանն էիր զինվորական համազգեստով, աշխատանքին ու մեր Հայրենիքին նվիրված, Զինվորիդ՝ որդուցդ չտարբերող, գիտեմ՝ մեր Եռագույնը կարևոր էր բոլորիցս… Ինձ մնաց մեր Դրոշը. ամեն անգամ կգրկեմ ու կարոտս կառնեմ, ինձ մնաց Եռաբլուրը, ինձ մնաց այն Արցախը, որն էլի տեսնելուց չէիր դիմանա…
Պարոն հրամանատար, չկա կարոտի չափ, չկա հպարտության սահման, չկա օր ու ժամ, քառօրյայի ժամանակ կատարածդ հերոսություններից հետո ես սարս ափում էի. այս պատերազմն այլ ելքով չէր ավարտվի… Իմ Երկինք, ես երբեք գոյություն ունենալուց բացի չեմ կարող ապրել, սա կարող է հասկանալ միայն այն քույրը, ով քեզ նման Պաշտպան ուներ…