Մեծ գումար մի վատնեք թանկարժեք միջոցների և կոսմետիկ ծառայությունների համար, պարզապես պարբերաբար օգտագործեք այս դիմակը և շատ շուտ կնկատեք դրական փոփոխություններ:
Ինչ է անհրաժեշտ դիմակը պատրաստելու համար.
- խնձորի քացախ
- սոդա
- կես կիտրոն
- մեղր
Ինչպես պատրաստել. 1ճ.գ. քացախը լուծեք կես բաժակ ջրի մեջ, հետո ավելացրեք սոդա, կիտրոնի հյութ և մեղր: Լավ խառնեք: Խառնուրդը կարելի է պահել սառնարանում և օգտագործել այն անհրաժեշտության դեպքում:
Լավ լվացեք դեմքը, որպիսի հեռացնեք դիմահարդարման և փոշու մնացորդները, նաև բացեք անցքերը: Դիմակը քսեք դեմքին, թողեք, որ այն 10 րոպե գործի և լվացեք գոլ ջրով: Զգուշորեն չորացրեք դեմքը սրբիչով: Արդեն մի քանի օրից կնկատեք, որ մաշկը կտրուկ փոխվել է:
Լավ արդյունքի հասնելու համար դիմակը ցանկալի է օգտագործել շաբաթական 1-2 անգամ: