«Վարագույրի շողքը քո այն սպիտակ զգեստն էր հիշեցնում, որն այդպես էլ չտեսա»․ Վարուժան Մարգարյանի անկեղծ խոհերը

«Երբ մենք նորից հանդիպենք, Քեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ նստած քեզ էի հիշել ու քամուց օրորվող վերնաշապիկդ, որն այդպես էլ չտեսա․․․»։

Դերասան Վարուժան Մարգարյանն իր ընկերների ու հետեւորդների հետ կիսվել է անկեղծ խոհերով՝ ներկայացնելով իր գրած ռոմանտիկ մտքերը։

«Կպատմեմ այն օրվա մասին, երբ վարագույրի շողքը քո այն սպիտակ զգեստն էր հիշեցնում, որն այդպես էլ չտեսա։

Կպատմեմ այն օրվա մասին, երբ փողոցի մարող լույսերը, ինձ հիշեցրին քո ու մեր գիշերվա անխոս զբոսանքը, որն այդպես էլ չեղավ։

Կպատմեմ այն օրվա մասին, երբ մութ սենյակում նստած՝ մարմնիդ բույրն էի զգում, որն այդպես էլ չեղավ։

Կպատմեմ այն օրվա մասին, երբ շունչդ զգալով մարմինդ էի ճանաչում, որն այդպես էլ չեղավ։

Կպատմեմ այն օրվա մասին, երբ աչքերդ սերս էին կարոտում, որն այդպես էլ չեղավ։

Կպատմեմ այն օրվա մասին, որն այդպես էլ չեղավ

Բայց կլինի, երբ մենք նորից հանդիպենք։

Ու անպայման ԿՀԱՆԴԻՊԵՆՔ»,-լավատեսությամբ ավարտում է դերասանը։

Վերջին շրջանում Վարուժանը Facebook-ում ավելի հաճախ է հրապարակում իր ստեղծագործական մտքերը։

Հավելենք, որ վերջին շրջանում դերասանը նկարվում էր «Մենք փնտրում ենք հարսնացու» սերիալում, որի մանրամասներով կիսվել էր նաեւ NEWS.am STYLE-ի հետ։

Դերասանը առիթ է ունեցել նաեւ մասը կազմելու հանրահայտ «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի, որի երեւանյան մեծ պրեմիերան կայացավ այս գարնանը։ Մյուզիքլի գլխավոր դերում լեգենդար երգչուհի Թամարա Գվերդծիթելին էր։

Լուսանկարները՝ Մանէ Խաչատրյան, theeiconn

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: