Վաչե Թովմասյանի նախկին կինը՝դստեր և Վաչեի`միմյանց 2 տարի չտեսնելու, երեխայի հոգեվիճակի մասին և ոչ միայն

Օրերս «Look and face» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է դերասան Վաչե Թովմասյանի նախկին կինը`Գայանե Մանուկյանը։Գայանեն բավականին անկեղծ զրույց է ունեցել՝ խոսելով տարբեր թեմաներից՝այդ թվում ամուսնալուծված կնոջ

կարգավիճակով ապրելուց,իրենց բաժանման, ինչպես նաև իր դստեր կյանքում մշտապես Վաչեի ներկա լինելուց։ <<Վաչեն մեր ընտաեկան կյանքում կա, երեխայի կյանքում կա>>,- ասել է Գայանեն։ Զրույցի ընթացքում Գայանեն անդրադարձավ նաև Վաչեի և

դստեր 2 տարվա հեռավորությանը, այնուհետև հանդիպման մասին պատմող հուզիչ տեսանյութին: «Հեռավորությունը բացարձակ կապ չունի այն մեծ սիրո հետ, որը կա: Ամենակարևոր զգացողությունը երկկողմանի սիրված լինելն է:

Գայանեի խոսքով թյուր կարծիք կա, որ դժվար է լինել ամուսնալուծված կնոջ կարգավիճակում, իր իսկ խոսքով՝ինքը շատ ուժեղ է և առհասարակ երբեք որևէ մեկի կարիքը չի ունեցել թե´ ֆինանսապես, թե´ ֆիզիկապես։

Նշենք, որ Գայանեն մասնագիտությամբ դիզայներ և լրագրող է:Հետևելով նրա տեսանյութին կից արված մեկնաբանություններին՝ Գայանեն սիրվել էր հանրության կողմից, ինչպես նաև շատերը գնահատել էին նրա կիրթ ու գեղեցիկ խոսքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: