Վաչե Ամարյանի և Մերի Հակոբյանի նոր տեսանյութը

Դերասանուհի Մերի Հակոբյանն, ով վերջին տարիներին փորձեր է կատարում երգարվեստում և երգերով ու դուետներով է ներկայանում, այս անգամ դուետով է ներկայացել երգիչ Վաչե Ամարյանի հետ: Վաչեն և Մերին ներկայացրել են իրենց համատեղ «Կարոտից խելագարվել եմ»

երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի գլխավոր հերոսները հենց նրանք են և նրանք բավականին կրքոտ, ջերմ ու երբեմն սիրառատ տեսարաններում են նկարահանվել: Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը, իսկ ենթադրությունները թողնում Ձեզ:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: