Ստատուսներով հզոր հայրենիք չենք ունենալու․ Գրիգ Գեւորգյան

Դերասան, հումորիստ Գրիգ Գեւորգյանն իր ինստագրամյան էջում կիսվել է հայ դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի մասնակցությամբ հոլովակով, որին կից կիսվել է հզոր հայրենիք ունենալու իր պատկերացումներով։

«Ամեն օր ավելի լավ աշխատել: Ամեն մեկս մեր տեղում: Ցանկացած օր: Մեխանիզմը շատ պարզ ա: Արթնանաս ու ասես, որ էսօր անհնարինն եմ անելու, ամենալավն եմ աշխատելու: Ես գիտեմ, թե ինչ դժվար ա բոլորիս համար: Շատ դժվար ա: Բայց ստատուսներով

հզոր հայրենիք չենք ունենալու: Աշխատել ա պետք, ամեն օր, ամեն ժամ: Աշխատել անմնացորդ, թասիբով, գիտակցաբար: Ու էդ կլինի հայրենիքի հանդեպ իսկական սերը: Ու կտեսնենք իրական հզոր հայրենիք, այլ ոչ թե միայն ստատուսներում ու երգերում», — գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: