Սպասվում է մերկասառույց, մառախուղ․ եղանակը առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ: Դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: