Երգչուհի Սոֆի Մխեյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում, նոր հրապարակում է արել՝ Անդրեի եւ իր հարսնացուի՝ երգչուհի Անի Օհանյանի հետ: Լուսանկարում ներկա են մի շարք հայտնիներ՝ Նազենի Հովհաննիսյանը, Վահե Բեգոյանն ու այլոք:
«Կարող եմ արդեն հանգիստ տեղադրել այս լուսանկարը ու սրտանց շնորհավորել Անդրե Հովնանյանին եւ Անի Օհանյանին: Անսահման երջանկություն ձեզ մատաղնե՜ր: Իսկական ու շաաա՜տ թանկ ընկերներիս հետ», — լուսանկարին կից գրել է երգչուհին եւ հավելել,
որ Ավետ Բարսեղյանը քաղաքում լինելւ դեպքում մաս կկազմեր լուսանկարին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր News.am STYLE-ը՝ երեկ Անդրեն հրապարակել էր տեսանյութ, որում ամուսնության առաջարկություն էր անում երգչուհի Անի Օհանյանին: