Սիրուշոն այս օրերին ԱՄՆ-ում է, որտեղ տեղի է ունեցել իր արծաթյա զարդերի բրենդի ցուցադրությունը։ Լոս Անջելեսում երգչուհին հասցրել է հանդիպել նաեւ հայկական շոու-բիզնեսից իր ընկերներին՝ Անդրեին,
Ավետ Բարսեղյանին, Արմինկային․․․ Ամերիկաբնակ ռեփեր Սուպեր Սաքոն ժամեր առաջ ինստագրամյան story-ներ է հրապարակել, որտեղ ցուցադրել է դստեր՝ Ջիանայի եւ Սիրուշոյի ջերմ հանդիպումը։
Տեսանյութում երեւում է, թե որքան ուրախ է ռեփերի դուստրը Սիրուշոյի հետ հանդիպման համար։ Երգչուհին Ջիանայի համար նվեր էր պատրաստել իր PreGomesh հավաքածուից։
NEWS.am STYLE