Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Սոնան արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, գոտի։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Յուրահատուկ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնան սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի գլխաշորի եւ պայուսակի հետ։ Նա արձակել էր մազերն ու նուրբ վզնոցներ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրան․«Անուշիկ, տաղանդավոր աղջիկ»։