Նախ նշենք, որ Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ տասնչորս դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։
2010 թ.-ին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը ու նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։
2012 թվականին Սոնա Ռուբենյանը, մասնակցելով «Շանթ»-ի «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։ Սոնան նաև հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ`ժամանակն է, Նոր տարվա նվեր, իրական պատրանք, Արցախ, Երևան և այլ երգերի երաժշտություններ։ Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Ռուբենյան՝ «Կարոտի Նռնենի». նվիրվում է 44-օրյա պատերազմի անմա հ հերոս Շանթ Նավոյանին…