Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին…

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (ՔՀԲ) ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն: Սոնա Շ-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ երգչուհու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: