Մեր հիասքանչ տաղանդների թիվը օրեցօր ավելանում է։ Մենք տեսնում եւ լսում ենք հազարավոր հայազգի թե՛ երիտասարդների, թե՛ փոքրիների եւ թե՛ մեծերի մասին, ովքեր իրենց փառահեղ ելույթներով, ձայնային գերհզոր տվյալներով, արտիստիզմով եւ նմանատիպ բազմաթիվ դրական հատկանիշներով նվաճում են օտարազգի ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը։
Մեզ համար, բնականաբար, հաճելի կլիներ նմանատիպ տաղանդների շատ տեսնեիք Հայաստանում, սակայն առավել ավելի պարտավորեցնող եւ հպարտանալու է մեր հայրենակիցներին օտար բեմերում տեսնելը։ Մենք շատ անգամներ տեսնում ենք նաև, ինչպես են շատ երկար տարիներ օտար հողում բնակվող հայերը իրենց գեղեցիկ կատարումներով ու ամենակարևորը հայերեն ելույթները հուզում օտարների սրտերը։
Դժվար է հասկանալ հայկական երգի ցավը ու տառապանքը, բայց երբեմն անգամ օտարների սրտերն են լցվում արցունքով։ Այսօր Ձեզ ենք ուզում ներկայացնել հայազգի մի տաղանդի։ Նա Սոնա Դունոյանն է, ով փայլել է «Ну-ка, все вместе!» նախագծում: Տեսանյութն առաջարկում ենք դիտել ստորև, ինչպես նաև թողեք Ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում.