Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն օրերս պաշտոնական նոր հանդիպման շրջանակներում այց է կատարել Սյունիքի մարզ և առավե քան մոտիկից ծանոթացել հայկական լեռնաշխարհին, որը չնայած աշխարհի շատ փոքրիկ մի
անկյուն է, սակայն հարուստ իր մշակույթով և պատմական արժեքներով։ Վերջինս պաշտոնական նոր մի հրապարակում է կատարել նաև իր թվիթերյան հարթակում և նշել այն մասին, որ Սյունիքով և Վայոց Ձորով շրջագայելիս հնարավորություն է ունեցել
առավել քան մոտիկից ծանոթանալու և վայելելու Հայաստանի բնության գեղեցկությանը, ինչպես նաև այն հարուստ մշակութային ժառանգությանը, որը ողջ ազգի պարզ նկարագիրն է, ինչով իսկապես կարելի է միայն հպարտանալ։
Հայկական խոհանոցն ու հայկական ջերմ հյուրընկալությունն թերևս այն կարևոր առանձնահատկություններից մեկն են, որոնք ևս մեկ անգամ պարզ վկայումն են այն հանգամանքի, թե հայ ազգը որքան հյուրասեր է և հետաքրքիր մշակույթի կրողը։ Դեսպանը նաև հանդիպել է
տաղանդավոր հայ արհեստավորների հետ և շարունակ հիացած մնացել հայի տաղանդով, որը գեներով տարիների ընթացքում փոխանցվել է մեզ մեր պապերից։ Դեսպանն իր դրական տպավորություններով կիսվելուց հետո նաև նշել է, որ անհամբեր կսպասի իր հաջորդ այցին։