Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքնաuպանnւթյnւն»՝ պատերին ԿՐԱԿՈՑՆԵՐԻ հետքերով… Ո՞ւմ եք հեքիաթ պատմում։ Սկսած ԼՂՀ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի «ինքնաuպանnւթյnւնից» նույն ձեռագիրն է՝ պատերին կրակոցների հետքեր։
«Աշխատել են» մասնագետները՝ uպանել են հենց Կուտոյանի անձնական ատրճանակից։
Ինչպես նաև նախկին ոստիկանապետի Հայկ Հարությունյանի «ինքնաuպանnւթյnւնը»։
Կամ Ռուսաստանում ոստիկանության մեկ այլ պետ Կարապետյանի հետ «դժբախտ պատահարը»։
Սա որս է և թիրախը բոլորովին էլ uպանվածները չեն, այլ ճշմարտությունը, որը նրանք գիտեին։
Ու մենք էլ գիտենք, բոլորս։ Մեր երկիրը զավթված է և դրա իրական տերերն անում են այն, ինչ ուզում են, միայն թե մենք չազատագրվենք։
Սա է ճշմարտությունը։ Ու մի ասեք, որ դա այդպես չէ, կամ որ դուք դա չգիտեք։ Իսկ եթե գիտեք, որ դա այդպես է՝ ելքը մեկն է։ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ։
Կամ այսպես բոլորիս են uպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով»։