Սկեսուրս իմ կամքին հակառակ ուզում է, որ մեր տանը հավաքվենք Նոր տարուն․․․

Ուզում եմ խորհուրդ հարցնել: Խնդիրս կապված է ամուսնուս հարազատների հետ: Ամուսնուս ծնողները, քույրն ու եղբայրը՝ իրենց ընտանիքներով հանդերձ բոլոր տոներն ու այդ թվում Ամանորը սովորաբար մեր տանն են նշում: Ու իհարկե ստիպված եմ լինում սեղան գցել, հավաքել, ամեն ինչ ինքնուրույն պատրաստել, մաքրել, դեռ չեմ խոսում գումարային ծախսերի մասին:

Անցյալ տարի որոշեցի հիշեցնել, որ ես էլ սովորական մարդ եմ, այլ ոչ թե սպասուհի, ու հայտնեցի, որ այլևս չեմ պատրաստվում այդ բոլոր գործերն ինձ վրա վերցնել: Ու առաջարկեցի հավաքվել ուրիշ մեկի տանը կամ էլ ռեստորանում: Իսկ ավելի լավ կլիներ, եթե յուրաքանչյուր ընտանիք հատկապես Նոր տարին նշեր իր տանը: Բայց նրանք ինձանից նեղացան, ինչը բոլորովին զարմանալի չէր:

Համենայն դեպս, անցյալ Նոր տարուն ու տարվա ընթացքում տարբեր տոներին մեր տանը այդպես էլ չհավաքվեցինք: Ու ահա մի քանի օր առաջ զանգում է սկեսուրս ու ասում, որ շատ է կարոտել մեր ընտանեկան հավաքույթները, ու վատ չէր լինի, եթե այս տարի Ամանորրի գիշերը էլի միասին դիմավորենք: Ասաց, որ չի ուզում որևէ մեկի տուն գնալ, քանի որ միայն մենք ենք պատվաստված.

—Ախր մենք մեծ մարդիկ ենք, իսկ եթե գնանք մի տեղ, վարակվենք, էլ չենք լավանա, արդեն երիտասարդ չենք: Ասացի, որ մենք նույնպես կարող ենք հիվանդանալ, պատվաստումը մեզ չի ապահովագրում ոչ մի բանից: Ես գիտեի, թե ինչ կա սկեսուրիս մտքին: Բայց հետո նա շարունակեց. —Մենք մեծ ենք, ով գիտի, հաջորդ տարի ողջ կլինենք թե չէ…

Ու այդ կերպ նա փորձում է ազդել իմ խղճի վրա, որովհետև գիտի, որ նման դեպքերում դեմ եմ գնում սկզբունքներիս, ոտնահարում եմ սեփական շահերս: Երբ նա սկսեց արտասվել, ասացի, որ կմտածենք՝ արդյո՞ք կարող ենք շատ ծախս անել թե ոչ: Եվ իսկապես, ես ու ամուսինս որոշել էինք այս տարի համեստիկ առևտուր անել, բայց եթե այդ 3 ընտանիքները գան, ստիպված կլինենք բավականին մեծ գումար ծախսել: Ինչպես ասում են, «խղճիս ձեռքը կրակն եմ ընկել»… Չգիտեմ՝ թե ինչ անեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: