Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամորյա միջոցառման համար տեղադրված տոնածառը եւ վրանները։
Քաղաքացիների պահանջով դրանք այս պահին ապամոնտաժվում են։
«Առավոտ շուտ եկել եմ, տեսել եմ՝ տոնածառ է տեղադրված, ճշտել ենք՝ ովքեր են կազմակերպում, կանչել ենք, եկել են այդ կազմակերպությունից, որին պատվիրված է եղել տեղադրել այդ ամենը, նաեւ քաղաքապետն է եկել:
խնդրել ենք, որ խաղաղ ապամոնտաժվի, այս պահին արդեն տոնածառն ապամոնտաժվել է»,- NEWS.am-ին հայտնեց ստեփանակերտցիներից Մարատ Ղահրամանյանը։
Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.