Սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել․ «Արխիվումս երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա իմ Հարսանիքիս ՏՈՐԹԸ»

Ծառուկյանների հարսանիքի շքեղագույն տորթի թեման շարունակում է մնալ խոսակցությունների առարկա։ Ոմանք աներևակայելի չափերի հասնող տորթի պատրաստման հետ կապված էին հումորներ անում, ոմանք էլ դրա մեծությունն ու չափն էին ծաղրում։

asekose.am - Այդ լուրը լսելուց ի վեր մեր ընտանիքում անսովոր երջանկություն է. Անդրանիկ Հարությունյան

Հումորիստ Անդրանիկ Հարությունյանը ևս չի շրջանցել թեման։ Նա թեմային անդրադարձել է դարձյալ հումորային դիտանկյունից։ Ա․ Հարությունյանը հրապարակել է իր լուսանկարը տորթի փոքրիկ կտորի հետ՝ գրելով․

«Արխիվումս երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա իմ Հարսանիքիս ՏՈՐԹԸ»։ Օգտատերերը շարունակել են Անդրանիկ Հարությունյանի բարձրացրած հումորային թեման՝ յուրաքանչյուրն իր հումորն այդ առիթով գրելով մեկնաբանություններում։

Ի դեպ, այսօր հումորիստ դերասանի եղբոր՝ Կարենի ծննդյան օրն է։ Այս առիթով Անդրանիկը տեղադրել է իր և եղբոր լուսանկարը՝ գրելով հետևյալ բարեմաղթանքային խոսքը․ «Ախպերսսսս, Կարենսսս, մի Հորից ենք մի Մորից ենք ու ախպեր են մեզ ասում։ Շնորհավոր ծնունդդ, ջիգյարս, Իմ սիրուն տեսակ, երկար ու երջանիկ ապրիր, Կարս»։
Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: