Երգչուհի Սիրուշոն վերջին մեկ ամսվա ընթացքում գտնվում էր արտերկրում։ Սկզբում նա մեկնել էր Ֆրանսիա, որտեղ տեղի էր ունեցել նրա զարդերի ցուցադրությունը, ապա՝ ԱՄՆ։ Սիրուշոն իր ինստագրամյան էջում
լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես են դիմավորել իրեն երեծաները երկարատև բացակայությունից հետո։ Լուանկարներին կից երգչուհն գրառում է կատարել. «Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների
հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում :))) Ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում
հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։ Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ:
Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել: Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է)))»։
blognews.am