Երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, դարձել է 7 տարեկան: Այդ առթիվ Սիրուշոն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել որդու հետ և գրել. «Շնորհավոր ծնունդդ, տղաս»:
Երգչուհու ամուսինն Ինստագրամի իր էջում ևս հրապարակում է արել որդու հետ: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին նրան օգնում է՝ տալիս մուրճը: Տեսանյութին կից Լևոնը գրել է. «Ռոբի հետ կարողանում եմ կտրվել իրականությունից: Նա այսօր դարձավ 7 տարեկան»:
Նշենք, որ Լևոնն ու Սիրուշոն ամուսնացած են 2009 թվականից: Զույգն ունի ևս մեկ որդի՝ 5-ամյա Միքայելը: