Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասի և ամուսնու՝ Ռաֆայելի որդին երեկ դարձել է 1 տարեկան: Ծնողները նրա համար խնջույք են կազմակերպել, որի ընթացքում արել են նաև ատամհատիկի արարողությունը:
Սիրունն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել փոքրիկ Վարդանի ծննդյան խնջույքից:
Oրվա համար մայրիկն ընտրել է կապույտ գույնը, իսկ տոնական տորթը զարդարված է եղել մեղուներով: Փոքրիկին ուրախացնելու համար ծնողներները նաև խաղավար են հրավիրել:
Նշենք, որ Սիրունն ու Ռաֆայելն ամուսնացած են 2018 թվականից: