Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։ Իր միկրոբոլոգում հրապարակված լուսանկարում Լիլիթը բոդի է կրում, որը զարդարված է քարերով։
Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն մայրիկ»։
Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը փայլուն հագուստ էր կրում, բայց գույնի կոստյում։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Մեկ ամիս առաջ։ Ժամանակը թռչում է»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին: