Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրում հաղորդավարուհին
կրում է հետաքրքիր ձեւվածքով զգեստ։ Նա հավաքել է մազերը, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Սիրում եմ հենց էս ժպիտս», — հրապարակմանմեկնաբանություններում գրել է Հրաչուհին։
Օրեր առաջ հաղորդավարուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր վարդագույն բարձրակրունկների հետ։ Հրաչուհին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել խոշոր վզնոցով։ «Հոգիս խաղաղ է, ժպիտս` իսկական»,- մեկնաբանություններում գրել էր նա։