Սիրում եմ կյանքիս ամեն պահը, ամեն օրն ու տարին․ Եվա Զոհրաբյան

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի ծննդյան օրն է։ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։ Նա կրում է սպիտակ զգեստ։ Եվան արձակել է մազերը, նախապատվությունը տվել է

նուրբ շպարին։ «Շնորհավորում եմ ինքս ինձ նոր տարվա կապակցությամբ։ Կյանքումս նոր գլուխ է բացվում։ Թող այս տարի իմ կյանքը լինի անմոռանալի, ուրախ, երջանիկ եւ անսպառ ուրախության հույզերով: Թող իրականանա այն ամենը, ինչի

մասին երազում եմ: Ես սիրում եմ իմ կյանքի ամեն պահը, ամեն օրն ու տարին։ Տիեզերքը հավատում է ինձ, աջակցում է ինձ, եւ ես հավատում եմ նրա հուշումներին: Հետո ավելին ու ավելին», — հրապարակումը մակագրել է Եվան:

Понравилась статья? Поделиться с друзьями: