Սիլվի Բարկովայի առաջնեկն այսօր դարձավ 4 ամսական։ Այդ մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերում։ Սիլվին որդու հետ ֆոտոշարք է ներկայացրել ու գրել․ «Իմ տղան այսօր դարձավ 4 ամսական»։
Հավելենք, որ դերասանուհին տարիներ առաջ իր հետևորդներին անակնկալ կերպով հայտնեց, որ ամուսնանում է հնդիկ տղայի հետ։ Իր վեջին հարցազրույցի ժամանակ Սիլվին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում` Հնդկաստան տեղափոխվելու,
դժվարությունների, ամուսնու խանդի, Հայաստանում ծննդաբերելու և այդ թեմայով ամուսնու խոչընդոտի մասին: Սիլվին նշել է, որ սկզբնական շրջանում ամուսինը դեմ է եղել Հայաստանում որդու ծնվելուն, սակայն ի վերջո իրենք ընտրություն
են արել ի հարմարավետություն դերասանուհու, և վերջապես Սիլվին երեխային լույս աշխարհ է բերել իր հայրենիքում: Դերասանուհին խոսել է հետծննդաբերական դեպրեսիա ասվածի մասին` նշելով, որ ինքը ինչ որ չափով դրա մեջ է, քանի որ,
երբ երեխան լաց է լինում, իր հուզական դաշտը խառնվում է իրար: Սիլվին նշեց, որ որոշել է զբաղվել դիմահարդարի աշխատանքով, որպեսզի Հնդկաստան մեկնելուց հետո գեղեցկացնի հնդկուհիներին: Մանրամասն՝ տեսանյութում.
starnews.am