Երգչուհի Սիլվա Հակոբյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հոր հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը: Երգչուհին հրապարակած կադրում կրում է սպիտակ զգեստ, իսկ հայրը դասական ոճում է:
«Բարի տարեդարձ հայրիկ», — հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին: Օրերս Սիլվա Հակոբյանը ընտանեկան ջերմ լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր դուստրերի՝ Միլայի եւ Սառայի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր զավակներին։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Իմ երկու աշխարհներ», — հրապարակմանը կից գրել էր երգչուհին։