Նանա Քնար ֆեյսբուքյան օգտատերը գրում է. Սիթիի ահռելի ու ագրեսիվ հերթի վերջում մի պուճուրիկ աղջիկ կանգնեց։ Բոլորս զամբյուղներով էինք, իսկ նրա ձեռքին 2 նվերի տոպրակ էր։ Թողեցինք, որ առաջ անցնի։
— Կասայիս փողերով մամային ու պապայի գուլպաներ եմ առել, այս տոպրակիկներով են ուզում նվիրեմ, — սկսեց պատմել պուճուրը։ Հերթը հասավ իրեն, պուճուրիկ թաթիկով հազար դրամը ձգեց վաճառողուհուն, ստացավ մանրը եւ երկու քայլ արեց։ Հետո շրջվեց, նայեց երկար հերթին, ժպտաց երկու փոսիկներով ու
— Շնորհակալություն ! Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորիդ Հերթը կորցրեց իր ամբողջ ագրեսիան ու բոլորը սկսեցի #ազիզջան #միմիմի ։ Նրանից հետո կռվ արար կանայք էին, անդաս տիարակ ձյաձ, ու էլի եսիմ ովքեր, բայց բոլորս մտքով աղջնակի հետ էինք ու ժպտում էինք ։ Եսիմ, սիրում եմ սենց բաներ )