Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային կերպարքւմ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին մուգ երանգի փքաբաճկոնով է։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Հին տարի-նոր տարի, հին կյանք-նոր ծնունդ, հին բարքեր-նոր օրենքներ, հին աստվածներ-նոր
կրոններ… Հնի ու նորի մշտական մրցավազք, հնի ու նորի հավերժական գերապատվություն… Բայց այս խենթության մեջ սերն է հարատեւ ու սիրելու քո կարողությունը։ Շնորհակավոր Հին Նոր տարի», — հրապարակումը մակագրել է Արաքսյան։
style.news.am