Սերժ Սարգսյանի կառավարման տխրահռչակ 10 տարիների ընթացքում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն 5 հոգի են ղեկավարել․․․Փախի՛ր, Վովա, փախիր․․․

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի կառավարման տխրահռչակ 10 տարիների ընթացքում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն 5 հոգի են ղեկավարել՝ Հայկ Հարությունյանը, Ալիկ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, Գևորգ Կուտոյանը։

Գորիկը իր մահով հեռացավ, Հայկն ու Գևորգը «ինքնասպանվեցին», Ալիկը շտապեց հայտնել, որ ինքը «գործ տվող» չի՝ կարծես փորձելով ապահովագրել իրեն։

#փախիրՎովափախիր ։)»

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրшզենային վիրшվորումով:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դի ն հայտնաբերել է նրա կինը:

Այդ մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա՝ քննիչների ժամանման պահին բնակարանում եղել են կինը և հայրը:

Սպшնություն է, թե ինքնաuպшնnւթյnւն, տվյալ պահին դեռ չկա: Դեպքի վայրի զննությունը դեռ շարունակվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: