Սա Առաջինի ամենաերկարակյաց երաժշտական հաղորդումն է, որը հեռուստադիտողին վերադարձնում է 1970-ականներ:Այսօր էլ վաստակաշատ սիրված հաղորդավար Սուսաննա Շահինյանը մեկ առ մեկ ընթերցում է հանրապետության մարզերից, Արցախից և Սփյուռքից ստացված բոլոր նամակները և առաջարկում վայելել պատվիրված երգն ու երաժշտությունը:
Մատուցվում են հին ու բարի հիշողություններ արթնացնող բազմաժանր ստեղծագործություններ՝ դասական, ազգային, ժողովրդական, ազգագրական, հայկական և արտասահմանյան էստրադա, հեղինակային երգ և երաժշտական նորույթներ;Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման հումորային տարբերակը՝ Հովհաննես Դավթյանի մասնակցությամբ։
Սիրված հումորիստն այս անգամ անդրադարձել է Երաժշտական փոստարկղ հաղորդմանը։ Մաղթում ենք հաճելի դիտում։
ՄԵԴԻԱ ԱԱՐՄԵՆԻԱ