Սա կհետաքրքրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Արդյոք լազերային էպիլացիան կարող է դառնալ մաշկի քաղցկեցի պատճառ

Ավելորդ մազածածկույթը կարող է բավական տհաճ կոսմետիկ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար և անգամ հանգեցնել լուրջ բարդույթների զարգացման,ուստի զարմանալի չէ,որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանից։ Նախկինում մազահեռացման տարածված պրոցեդուրաները բավական ցավոտ էին և ոչ միշտ էին արդյունավետ լինում,սակայն լազերային մազահեռացման ստեղծումը թույլ տվեց կանանց խուսափել տհաճ զգացողություններից և ավելի արդյունավետ դարձնել ավելորդ մազերի դեմ պայքարը։

Այնուամենայնիվ այս պրոցեդուրան բազմաթիվ հարցեր է առաջացնում և ոչ բոլորն են վստահում դրա անվտանգությանը։Երբ մարդիկ սկսեցին անցանկալի մազերի դեմ պայքարել լազերային մազահեռացման միջոցով,այդ պրոցեդուրան անցկացնելու համար նախատեսված սարքավորումները վստահություն չէին ներշնչում և ոչ միշտ էին ապահովում անցավ և արդյունավետ պրոցեդուրա սակայն ժամանակի ընթացքում այդ սարքերը զգալիորեն կատարելագործվեցին, ուստի մազահեռացման գործընթացը դարձավ իսկապես անցավ և անվտանգ։

Մասնագետների խոսքով՝ժամանակակից դիոդային լազերներով մաշկը վնասել հնարավոր չէ։Սակայն այնուամենայնիվ անվտանգ պրոցեդուրայի համար հարկավոր է հետևել երկու խորհրդի։ Առաջին հերթին հարկավոր է դիմել բացառապես փորձառու բժիշկ կոսմետոլոգին,ինչպես նաև հետևել,որ պրոցեդուրայի ընթացքում կիրառվեն միայն ժամանակակից ու որակյալ սարքավորումներ։Ընդ որում՝սարքավորման անվնաս լինելը կարելի է անգամ ինքնուրույն հասկանալ.

եթե մասնագետը խնդրում է պրոցեդուրայից առաջ որոշ ժամանակ չսափրել անցանկալի մազերը,ապա այդ սրահի ծառայություններից հարկավոր է հրաժարվել։Բանն այն է,որ ժամանակակից ու որակյալ սարքավորուներով մազահեռացումն իրականացնելու դեպքում անցանկալի մազերը պետք է անբողջությամբ սափրված լինեն։

Լազերային մազահեռացման վերաբերյալ ամենատարածված միֆերից մեկն այն է որ այս պրոցեդուրան կարող է դառնալ մաշկի քաղցկեղի զարգացման պատճառ,ինչի հետևանքով էլ շատերը խուսափում են մազահեռացման այս մեթոդից։Սակայն մասնագետները վստահեցնում են որ այն բացարձակապես անվնաս պրոցեդուրա է,որը չի առաջացնում նման խնդիրներ։

Փորձառու մասնագետների խոսքով՝լազերային մազահեռացման հետևանքով մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունն նույնքան է,որքան բջջային հեռախոսների գործածության հետևանքով գլխուղեղի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ուստի անհանգստանալու կարիք չկա։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: