Սարգիս Ավետիսյանը`Հադրութի հանձման, տատիկ-պապիկի գերեզմաններն այնտեղ թողնելու, Արցախի շրջափակման ու ծանր օրերի մասին

Մհեր Բաղդասարյանի Tet a tet հաղորդման հյուրը երգիչ Սարգիս Ավետիսյանն է, ով շատ անկեղծ զրույց է ունեցել:StarNews-ը հետևել է զրույցին:

Զրույցի ընթացքում Մհերը նշեց, որ Սարգիսը ծնունդով Արցախից է, և այս շրջանը, երբ պատերազմից հետո Արցախը շրջափակման մեջ է,պետք է, որ Սարգիսի համար բարդ շրջան լինի:Երգիչը խոստովանեց, որ առավել բարդ է, երբ տեսնում է

ծնողների տանջվելը. «Մենք էս ամենի միջով անցանք, երբ որ Հադրութը հանձնվեց թշնամուն: Ավելի ծանր է լինում, երբ տեսնում ես`ծնողդ ինչպես է տանջվում,ու էդ ամենի միջով արդեն երկրորդ անգամ ենք անցնում, երբ, որ Հադրութը հանձնեցին,

տատիկի, պապիկի գերեզմանները թողնում ենք այնտեղ,ու արդեն երկրորդ անգամ, որ նույնիսկ Ստեփանակերտ գնալնա դառնում անհնարին: Էդ արդեն, էն որ դանակը հասնումա ոսկորին»: Զրույցի ընթացքում Սարգիսը խոստովանեց, որ ԱՄՆ ինքը եկել,

ընկերներին է տեսել, համերգով ներկայացել, սակայն միևնույն է`ուզում է վերադառնալ Հայաստան. «Ուզում եմ վերադառնալ, մի փոքր, մի բուռ Հայաստանում ուզում ես ապրես, ինչ կարող ես անել, ուզում ես գոնե այնտեղ անես»: Մհերը հիշեց,

որ տարիներ առաջ A TV հեռուստաընկերությամբ իրենք Սարգիսին վատագույն արտիստների շարքում էին ընդգրկել: Սարգիսը ծիծաղեց և նշեց հետևյալը. «Ընդհանրապես վիրավորական չէր, ընդամենը մենք մեր «ջեբի» չափով էինք տեսահոլովակ

նկարահանում:Էդ ամենը ստիմուլ էր տալիս: Ով կասի,որ էն տարիների էդ տեսահոլովակ նկարողը հիմա ամենաթանկ տեսահոլովակ նկարողներից մեկն է»: Մհերը շնորհակալություն հայտնեց զրույցի ընթացքում այդչափ անկեղծության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: