Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, իր ինստագրամյան էջում շնորհավորանք է գրել որդու կնոջ՝ Ինգայի ծննդյան առթիվ։ Շողերինան մասնավորապես գրել է․ <<Ինգուլ ջան,աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը:
Ինչու՞ լուսավոր. Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույսը բերող ուժը․ Ծնունդդ շնորհավոր ԻՄ ԱՂՋԻԿ։ Հավելենք, որ ավելի վաղ starnews.am-ը ներկայացրել էր Ալեքսանյանի որդու հարսանիքի մանրամասները։Հավելենք, որ այս անգամ, սակայն,
Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում: Հետաքրքրականն այն է,
որ նախկին դեպքերում ևս համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին: Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և
կփրպարին` ակնհայտ երևում է, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար: Նշենք, որ հարսանիքը
ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ
էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու: Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար: