Մեզ իսկական հեղափոխություն է պետք, այլ ոչ թե ձեւական տեղափոխություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող, ոլորտը ձախողած, իր գործից բացարձակ անտեղյակ, գիտնականներին սովի մատնած ԿԳՄՍՉՊՋՌ նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգեւավճար, իսկ սահմանը պահող պայմանագրային զինծառայողը վճարվել է մի քանի հազար դրամով (սա փաստ է, անհրաժեշտության դեպքում անուն ազգանունով կհրապարակեմ)…
Սա՞ է արդարությունը, սա՞ էր «հեղափոխության» ամբողջ հմայքը…
Մեզ իսկական հեղափոխություն է պետք, այլ ոչ թե ձեւական տեղափոխություն»: