Ժորա Մարտիրոսյանը Ռուսաստանից էր վերադարձել Հայաստան՝ ծառայության անցնելու համար: Պատերազմի սկզբին կրկին Ռուսաստանում էր, մասնակցում էր «Կովկաս-2020» զորավարժությանը:
Հայաստան է եկել պատերազի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, գնացել մարտի դաշտ ու զոհվել հոկտեմբերի 22-ին Սանասարում: «Տղաս այսօր 21 տարեկան է դառնում, արդեն երկրորդ տարին է՝ առանց իրեն ենք նշում ծննդան օրը,
ծնողի համար շատ ծանր օր է»,- ասում է Ժորայի մայրը` Գայանե Հակոբյանը, և պատմում, որ որդու ծննդյան օրվա կապակցությամբ Ժորային և մյուս զոհված տղաներին նվիրված ներկայացում է պատրաստել՝ կյանքի ու պատերազմի մասին: