ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Մակինյանը հայտնեց, որ Ռաֆիկ Հայրապետյանին հրավիրել են վաղը հարցաքննության, սակայն Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն։
«Շաբաթ օրվանից քննիչին հայտնում ենք, որ համավարակով պայմանավորված՝ ավիափոխադրում չկա, անհնար է գալը։ Նախաքննական մարմինն արդեն իսկ Ռուբեն Հայրապետյանի բացակայությունը որպես վկա դիտել է անհարգելի։ Եվ այս ամենը մեզ հիմք է տալիս մտածելու, որ Հայրապետյանի նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնելու հիմք է դա իրենց համար։ Եվ պայմանավորված նրանով, որ մենք տեսնում ենք պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ հաղորդում ենք ներկայացրել»։
Մակինյանն ասաց՝ իրեն հայտնի է, որ գործով տուժող ներգրավված անձը Սեւանի «Հարսնաքար» ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։
Հղումով կգտնեք թե ինչպես ճիշտ պատրաստել бефстроганов из курицы