Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ նրա ոճափոխությունը: Դերասանուհին մազերը ներկել է բաց երանգով:
Ռոմելան հիմա զբաղվածություն ունի Ելենա Արշակյանի «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում: Վերջերս նա նկարահանող թիմի հետ Եգիպտոսում էր, ուր մեկնել էին աշխատանքային նպատակով:
Հիշեցնենք, որ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի նկարահանումների համար Ռոմելան ոճափոխության էր դիմել, կտրել ու գունափոխել էր մազերը: Tert.am Life-ի հետ զրույցում նա նշել էր, որ դերասանը չպետք է տարբեր հեռուստասերիալներում նույն ձևով ներկայանա: Նախագծի առաջին եթերաշրջանն ավարտվեց։ Նոր ոճափոխությունը Ռոմելան արել է երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ընթացքում։
«Քանի որ սերիալային անցումը միանգամից ստացվեց, որոշեցի ոճափոխության դիմել, կտրել և գունափոխել եմ մազերս»,- ասել էր դերասանուհին: