Ռոմանոս Պետրոսյան հայտարարություն է տարածել․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց ևս 360 հազար ծառ.

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Համապետական ծառատունկ՝ Հայաստանի բոլոր մարզերի ընդգրկմամբ․ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 360,000 ծառ ևս: Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и трава)

անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց։ 120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում եւ ջրովի տարածքներում, 240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։

Возможно, это изображение (1 человек, дерево и природа)

Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի:

Возможно, это изображение (на открытом воздухе)

Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև:

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Թե՛ մեծաթիվ տնկիների ձեռքբերումը, եւ թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես ՇՄՆ Անտառային Կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների եւ ռեսուրսների հաշվին՝ առանց գեթ մեկ դրամ հավելյալ (պետական կամ դոնորի) միջոցների ներգրավման։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, военная форма и на открытом воздухе)

Ցանկանում եմ իր խորին երախտագիտությունը հայտնել համապետական ծառատունկի յուրաքանչյուր մասնակցի՝պետական գերատեսչություններից մինչև իր բակում սեփական ծառը տնկած քաղաքացի, ում ջանքերով ու ներդրումով մենք քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն կարևորագույն առաքելությունը, որն իր մեջ կրում է «10 մլն ծառ» նախաձեռնությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: