Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ Արցախի շրջափակման հանդեպ անտարբերության մասին

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը: Ռեժիսորը, ով հայտնի է Արցախի եւ արցախյան հիմնահարցի մասին իր ֆիլմերով, հրապարակել է Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնած փոքրիկ

աղջկա մի լուսանկար, ում ձեռքին «Թույլ տվեք տուն գնամ» մակագրությամբ պաստառ է: «Որքան երկար եք լռում, այնքան երկար է տեւում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս

հարցն իր խնդիրը չէ… բարձրացրեք ձեր ձայնը», -գրել է Ջիվան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ երեք օր է ինչ ադրբեջանցիները՝ բնապահպանական բողոքի անվան տակ, փակել են Լաչինի միջանցքը՝ անջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից: Երկու օր է դադարեցվել է նաեւ Արցախ գազի մատակարարումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: