Ռուսաստանում՝ Անդրբայկալում և Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Նա նշել է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:
Գոլիկովան հավելել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից և Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչև փետրվարի 4-ը: