Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները, որոնք դեկտեմբերին անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում, կոչված էին տարածաշրջանում անվտանգության ապահովման մշակմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռայսինի երկխոսություն» միջազգային համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս զորավարժություններ ենք անցկացրել Չինաստանի եւ Իրանի հետ: Զորավարժություններն ուղղված էին տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը»,- ասել է նա:
2019 թվականի դեկտեմբերի 27-30-ը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ՌԾՈՒ համատեղ զորավարժություններն անցկացվել են Հնդկական օվկիանոսում եւ Օմանի ծոցում՝ «Ծովային անվտանգության գոտի» ծածկագրային անվանմամբ: Ռուսաստանը զորավարժություններին ուղարկել էր Բալթյան նավատորմի ռազմանավերի ջոկատ «Յարոսլավ Մուդրիյ» պարեկային նավի, «Ելնյա» լցանավի եւ «Վիկտոր Կոնեցկի» փրկարար քարշակի կազմում: