Ռաֆայել Երանոսյանի նոր հրապարակումները Գերմանիայից

Ռաֆայել Երանոսյանը վերջին մի քանի օրերին մեկնել է ճամփորդության։ Նա եղել է նախ Բրյուսելում, ապա Գերմանիայի Հայաշատ Համբուրգ քաղաք է այցելել։ Ռաֆայելն այնտեղ է հայ հանդիսատեսի առաջ իր ներկայացումներով ներկայանալու նպատակով։

Ռաֆայելի ներկայացումները, ինչպես երևում է մեկնաբանություններից ու արձագանքներից, բավականին լավ են ընդունվում։ Այս մասին Արտակ Կիրակոսյանը գրել է․ «Ահա և ավարտվեց ևս մի հիանալի և անմոռանալի երեկո, որը զարդարվել և բազմերանգ էր

դարձել մի հիանալի մարդու,անզուգական, տաղանդաշատ, յուրահատուկ դերասան, հումորի յուրօրինակ վարպետ, ինքնատիպ երգող, պարող և ի վերջո իմ լավ ընկեր, բարեկամ Ռաֆայել Երանոսյանի շնորհիվ։ Նա իր «Էվոլյուցիա» մոնո ներկայացմամբ ուղղակի

ցնցեց գերմանահայ և այո, հայալեզու մեր բարեկամ՝ գերմանաեզդի հանդիսատեսին, ովքեր մեծ բավականությամբ,հսկայածավալ դրական էներգիայով լեցուն վերադարձան տուն: Սիրելի՛ Ռաֆայել Երանոսյան ջան, կրկին անգամ

շնորհակալ ենք այս հրաշալի առիթի համար, Աստված օրհնի քեզ ու քո թիմի անդամներին՝ սցենարի հեղինակ՝ Արմեն Վարդանյանին և պրոդյուսր Վահան Թովմասյանին։ Ձեզ մաղթում ենք նորանոր գաղափարներ, սցենարներ և ի վերջո հաղթանակներ

Понравилась статья? Поделиться с друзьями: