Ռամզան Կադիրովը կատարել է քաղցկեղով հիվանդ 8-ամյա Դավիթի ամանորյա երազանքը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է Բրյանսկի բնակիչ, 8-ամյա Դավիթ Լոշչակովի հետ, որն ամանորին Կրեմլի գլխավոր տոնածառի տակ նամակ էր թողել՝ ցանկություն հայտնելով հանդիպել Կադիրովի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղարությանը:

Փոքրիկը նամակում գրել է, որ Կադիրովին տեսել է ֆիլմում և 3 տարեկանից քաղցկեղով հիվանդ տղային դուր են եկել ֆիլմում հնչած այս խոսքերը. «Ինչպիսի հարված էլ ճակատագիրը մատուցի մարդուն, նա պետք է վեր կենա և շարունակի պայքարել»:

Կադիրովը տղային հրավիրել է Գրոզնի: Նրա համար կազմակերպել է զվարճալի ծրագիր: Դավիթը Չեչնիայի ղեկավարին նվիրել է իր ձեռքով պատրաստած խաղալիք:

«Մենք լուսանկարվեցինք, խոսեցինք կյանքի մասին: Տղան ինձ համար կարդաց իր գրած բանաստեղծությունները, նվիրեց ինձ իր պատրաստած նվերները»,- հանդիպման մասին պատմել է Կադիրովը և հավելել, որ Դավիթն ուժեղ տղա է, որը պայքարում է չարաբաստիկ հիվանդության դեմ և որ նրա տոկուն հոգին միայն հիացմունքի է արժանի:

Կադիրովը հույս է հայտնել, որ տղան կառողջանա: Իմանալով այն մասին, որ Դավիթը ձիերի շատ է սիրում, Չեչնիայի ղեկավարը նրա համար կազմակերպել է ուղևորություն դեպի ձիարշավարան, իսկ Կադիրովի դստեր Firmdaws նորաձևության տունը երեխայի համար խոստացել է պատրաստել բրենդային հագուստի հավաքածու:

Понравилась статья? Поделиться с друзьями: