«Ջրից չոր դուրս գալու նուրբ արվեստը»․ Գրիգոր Դանիելյանի հումորային հոլովակը

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանիքի հետ մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է հումորային տեսանյութերով։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Գրիգորը պատկերված է լողավազանի մոտ։

«Ջրից չոր դուրս գալու նուրբ արվեստը», — հրապարակումն այսպես է մեկնաբանել նա, իսկ հետեւորդները մկնաբանությունների հատվածում հոլովակը վերնագրելու իրենց տարբերակներն են առաջարկել։Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում Գրիգորը պատկերված էր կնոջ՝ երգրչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։

Զույգը մեղմ գրկախառնված էր։ «Հանգիստ սիրելիս հետ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը։ Հետեւորդները շտապել էին գեղեցիկ զույգին հաճոյախոսություններ անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: